Դիլիջանի համն ու հոտը
Մեր մասին
Դիլիջանը համարվում է Հայաստանի զբոսաշրջային ամենաճանաչված ու սիրելի հանգստավայրից մեկը: Տավուշի մարզի այցեքարդ հանդիսացող Դիլիջանն ունի իր ձեռագիրը` փայտե զարդանախշերով տներով և խիտ անտառներով:
Այ այդպիսի մի տներից մեկում էլ գործում է «Պապանինո Հաուս» ռեստորանը:
Ռեստորանն իրենից ներկայացնում է դիլիջանյան կոլորիտով երկհարկանի տուն` իր բացօթյա այգով ու տաղավարով: Առաջին հարկից կարող եք ձեռք բերել մեր հրուշակագործների կողմից պատրաստվող խմորեղեններն ու պատվիրել ցանկացած տիպի թեմատիկ տորթեր:
Իսկ երկրորդ հարկում և բացօթյա այգում գործում է ռեստորանը, որն իր լայն դռներն է բացել ինչպես արտասահմանցի զբոսաշրջիկների առաջ, այնպես էլ տեղացիների, քանի որ մեր ռեստորանում մատուցվում են ինչպես ավանդական հայկական ուտեստներ` նոր մատուցմամբ, այնպես էլ համաշխարհային խոհանոցի սիրված ուտեստներ` իհարկե մեր մեկնաբանմամբ: